Հրապարակվել է «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

23:15 • 17.03.17

Հրապարակվել է Մայքլ Բեյի «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը» ֆիլմի նոր թրեյլերը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, YouTube տեսահոսթինգում ներկայացված նկարագրության մեջ ասվում է, որ «Վերջին ասպետը» կբացահայտնի ֆիլմաշարի հիմնական գաղտնիքներն ու նոր մեկնաբանություն կհաղորդի հերոս լինելու գաղափարին:

Սյուժեի համաձայն` մարդիկ և տրանսֆորմերները պատերազմական իրավիճակում են գտնվում, Օպտիմուս Փրայմն այլևս չկա, իսկ ապագայի փրկության բանալին թաքնված է անցյալի գաղտնիքներում:

«Տրանսֆորմերների» 5-րդ մասում, որը նկարահանել Paramount Pictures կինոստուդիան, նկարահանվել են Մարկ Ուոլբերգը, Էնթոնի Հոփքինսը, Լորա Հեդոքը, Ջոշ Դյումելը, Ջոն Գուդմանը, Սթենլի Տուչին:

Ամերիկյան վարձույթում ֆիլմը կհայտնվի 2017-ի հունիսի 23-ին:

 

Հրապարակվել է «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)